Լրահոս

01.09.2009 13:15


Ռուբեն Սաֆրաստյան. «Չի բացառվում, որ Թուրքիայի այս քաղաքականությունը ժամանակավոր բնույթ կրի»

Ռուբեն Սաֆրաստյան. «Չի բացառվում, որ Թուրքիայի այս քաղաքականությունը ժամանակավոր բնույթ կրի»

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններրի զարգացման վերաբերյալ արձանագրությունների նախաստորագրումը խոսում է այն մասին, որ Թուրքիան փորձում է կարևոր դեր ստանձնել տարածաշրջանում, ինչի մասին վկայում է նաև Ռուսաստանի հետ ձեռք բերված էներգետիկ համաձայնությունը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, թե հայ-թուրքական սահմանը չի բացվի, ապա Ռուբեն Սաֆրաստյանը հատկանշական է համարել այն, որ Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված է միայն այդ հայտարարությունը, իսկ արձանագրությունները  տեղադրված չեն, այնինչ ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում դրանք  տեղադրվել են։

Թուրքիայի կողմից ստանձնած պարտականությունների իրագործմանն անդրադառնալով՝ նա ասել է, որ Թուրքիան դժվար թե միանգամից սկսի իրականացնել դրանք.

-Մենք մեր դիվանագիտության մեջ շատ հստակ պետք է լինենք. թուրքերը նման ոճը հարգում են։ Սակայն, հարգելով հանդերձ, գալիս է մի փուլ, երբ Թուրքիան սկսում է դանդաղեցնել գործընթացը։ Ես սպասում եմ, որ նման բան նորից տեղի կունենա։

Ամեն դեպքում, Ռուբեն Սաֆրաստյանը նաև նշել է, թե ինքը չէր սպասում, որ Թուրքիան նման քայլի կգնա։ Նրա կարծիքով դա պետք է տեղի ունենար ավելի ուշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը