Լրահոս

01.09.2009 11:30


Ժիրայր Սեֆիլյան. «....կարելի է ենթադրել, որ մոտակա օրերին արցախյան ճակատում ևս մեզ «սյուրպրիզներ» են սպասվում (վատ իմաստով, իհարկե)»

Ժիրայր Սեֆիլյան. «....կարելի է ենթադրել, որ մոտակա օրերին արցախյան ճակատում ևս մեզ «սյուրպրիզներ» են  սպասվում (վատ իմաստով, իհարկե)»

-Ես դա համարում եմ հայ ժողովրդի համար խիստ վտանգավոր։ Այս ծրագրի իրագործումով հայ ժողովուրդը մահացու հարված է ստացած լինելու թուրք-ամերիկյան կողմից։ Անդրկովկասում խախտվելու է  տարածաշրջանային պետությունների երկար տարիների անվտանգության հավասարակշռությունը, և դրա վատ անդրադարձն առաջին հերթին ազդելու է  հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին նախաստորագրված արձանագրությունից՝ ասել է «Հայ կամավորների համախմբում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։

Նրա խոսքերով՝ վիճակը չափազանց լուրջ է, և այս արձանագրությունները  բոլոր լուրջ հայ մարդկանց համար պետք է զգաստացնող ահազանգ լինեն։ Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ անմիջական կապ կա այս արձանագրությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջև։

-Առաջին հայացքից, թեկուզ մակերեսային վերլուծության ենթարկելով այս ինֆորմացիան, կարելի է ենթադրել, որ մոտակա օրերին արցախյան ճակատում ևս մեզ «սյուրպրիզներ» են սպասվում՝ վատ իմաստով, իհարկե,-հավելել է նա։

Մեկնաբանելով նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի այն հայտարարությունը, թե  «Այս փուլում Թուրքիան չի նախատեսում բացել հայ-թուրքական սահմանը, և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման յուրաքանչյուր փուլում Թուրքիան հաշվի է առնելու Ադրբեջանի շահերը»՝ Ժիրայր Սեֆիլյանն ասել է. «Սա նշանակում է, որ վերջնականապես Սերժ Սարգսյանին, այսպես ասած, գետնին են հավասարեցրել  բառի բուն իմաստով, որ արցախյան ճակատում գնա զիջումների, այն զիջումներին, որոնք Բաքուն է բարձրացնում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը