Լրահոս

01.09.2009 11:24


ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը

«ԱՄՆ-ը ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի՝ Շվեյցարիայի միջնորդությամբ արված հայտարարությունը, որտեղ շարադրված են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա քայլերը», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության:

ԱՄՆ-ն կողմ է արտահայտվել առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում հարաբերությունների կարգավորմանը և կոչ է արել Հայաստանին և Թուրքիային «արագ ընթացք տալ այս աշխատանքներին՝ հիմնվելով պայմանավորվածություններում առկա սկզբունքների վրա», - նշված է հայտարարության տեքստում:

ԱՄՆ պետդեպարտամենտը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել երկու երկրների ղեկավարությունների հետ` կոնֆլիկտի հաղթահարման ուղղությամբ:

Ըստ Ինտերֆաքսի

Այս խորագրի վերջին նյութերը