Լրահոս

25.01.2011 16:24


«Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի գործով հետաքննության ներկայացուցիչը հերքել է մի շարք լրատվամիջոցների այն լուրերը, ըստ որոնց ահաբեկչությունը իրականացրել են տղամարդ և կին ահաբեկիչները։

-Հետաքննության հիմնական վարկածը չի փոխվել. «Դոմոդեդովոյում» պայթել է մեկ մահապարտ-ահաբեկիչ՝ 30-40 տարեկան տղամարդ, ամենայն հավանականությամբ եվրոպական արտաքինով,-հայտնել է հետաքննության ներկայացուցիչը։

Նա նաև ավելացրել է, որ մարմնի մասերը խիստ դեֆորմացված են, բայց հատուկ փորձաքննության միջոցով ինքնության պարզումը հնարավոր է։ Տարվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ հնարավոր մեղսակիցներին գտնելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը