-Ի՞նչ արձանագրություն,- այսպես է արձագանքել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ օգոստոսի 31-ի՝ լույս սեպտեմբերի 1-ի գիշերը Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին «7օր»-ի հարցին ի պատասխան։ Այս լուրը Գ. Սահակյանի համար անակնկալ է եղել, և նա խոստացել է նյութերին ծանոթանալուց հետո կարծիք հայտնել։
Նախաստորագրված արձանագրություններից տեղյակ չի եղել նաև հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը։ Այդուհանդերձ, նա նշել է, որ իրենք տեղյակ են Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող գործընթացներից, և «կլիներ երեկ, կլինի այսօր, թե վաղը, դա այդքան էլ նշանակություն չունի»։
-Դա երկարատև պրոցեսի արդյունքում է եղել, և այն խնդիրը, որը դրված էր թուրքական կողմի վրա, այն է՝ իրականացնել իր խոստումները, իր պարտավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստան այցի ժամանակ և ապրիլի 22-ի փաստաթղթով, կոնկրետ քայլերի հաջորդականություն է, ու սա էլ այն քայլերից մեկն է, որը գնում է դեպի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը,- «7օր»-ին ասել է Կ. Ավագյանը։
ՀՀԿ–ում տեղյակ չե՞ն գիշերային իրադարձությունից

7or.am