Հիլարի Քլինթոնը սխալ է համարում ԱՄՆ ներխուժումն Իրաք
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր հայտարարել է, որ սխալ է թույլ տվել՝ ժամանակին աջակցելով Իրաքում ռազմական գործողություն իրականացնելու գաղափարին։
«Ես սխալվել եմ, երբ կողմ եմ քվեարկել Իրաքի պատերազմին»,–ասել է նա ֆրանսիական «France Inter» ռադիոկայանի էթերում։ Ներխուժումն Իրաք տեղի է ունեցել 2003 թվականին և հանգեցրել Սադդամ Հուսեինի ռեժիմի տապալմանը։

Տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։