Լրահոս

01.09.2009 09:55


Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրության իրագործման ժամանակացույց և տարրեր

Ձեռնարկվող քայլեր

Ժամկետ

1. ընդհանուր սահմանի բացում

Հայաստանի Հանրապետության  և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում

2. երկու արտգործնախարարների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծում' միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի մշակման նպատակով

Հայաստանի Հանրապետության  և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից երկու ամիս անց

3. միջկառավարական հանձնաժողովի և իր ենթահանձնաժողովների աշխատաձևերի հաստատում նախարարների մակարդակով

Հայաստանի Հանրապետության  և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից երեք ամսվա ընթացքում

4. միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի գումարում

միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի ընդունումից անմիջապես հետո' նախարարական մակարդակով

5. ստորև նշված ենթահանձնաժողովների աշխատանքների մեկնարկում.

- քաղաքական հարցերով ենթահանձնաժողով,

-ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ և ենթակառուցվածքների հարցերով

ենթահանձնաժողով,

-իրավական հարցերով ենթահանձնաժողով,

-գիտության և կրթության հարցերով ենթահանձնաժողով,

-առևտրի, զբոսաշրջության և տնտեսական համագործակցության հարցերով ենթահանձնաժողով,

-բնապահպանական հարցերով ենթահանձնաժողով:

-պատմական հարթությամբ զբաղվող  ենթահանձնաժողով / երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում' պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար/' հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարացի և այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ,

միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից ոչ ուշ քան մեկ ամիս անց

 

Այս խորագրի վերջին նյութերը