Բացառիկ հարցազրույց Վրաստանում Թուրքիայի դեսպանի հետ
Հայոց ցեղասպանության 99- րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի վարչապետի ուղերձի, հայ- թուրքական հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ղարաբաղյան խնդրի եւ այլ թեմանրի մասին է բացառիկ հացրազրույցը Վրաստանում Թուրքիայի դեսպան Լեւենտ Զեքի Գյումրուքչուի հետ։ Դեսպանը դեկտեմբերին ուղեկցում էր արտգործնախարար Ահմադ Դավութօղլուին երեւանյան այցի ընթացքում եւ մասնակցել է Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների՝ Նալբանդյան-Դավութօղլու հանդիպմանը։ -Ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ուղերձ հղեց «1915-ի դեպքերի» կապակցությամբ մի քանի լեզուներով: Ո՞վ էր դրա հասցեատերը: - Ուղերձն առաջին հերթին ուղղված էր աշխարհասփյուռ հայությանը: Սա առաջին անգամ է, որ Թուրքիայի վարչապետը այս հարցով դիմում է ուղղակիորեն հայությանը: Ուղերձն իսկապես պատմական է: Մինչ այժմ եղել են շփումներ Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունների միջև, ինչպես նաև տեսակետերի փոխանակում լրատվամիջոցների և միջնորդների միջոցով, սակայն սա առաջին դեպքն էր, երբ Թուրքիայի վարչապետը որոշում է դիմել հենց հայ բնակչությանը և պատմել, թե ինչ ենք մենք զգում 1915թ իրադարձությունների մասին: Այնպես որ՝ դա իսկապես պատմական ուղերձ էր: Ես կարծում եմ, որ այն մասնավորապես ուղղված էր նրանց, ովքեր զգում են, որ իրենց հարազատներին կորցրել են 1915թ. տեղահանության ժամանակ: Ես կարծում եմ, որ դրանում կան որոշ առանցքային մեսիջներ` որ մենք ընդունում ենք 1915 թ տեղահանության անմարդկային հետևանքները, մենք կիսում ենք ողջ հայության ցավը, վիշտն ու տառապանքը և ինչպես վարչապետն է արտահայտվել, ցավակցում ենք այդ իրադարձությունների ժամանակ իրենց կյանքը կորցրածների երեխաներին ու թոռներին: Բայց այն ուղղված էր նաև նրանց, ովքեր լավ ապագա են ցանկանում Հայաստանին ու Թուրքիային ու այս տարածաշրջանի ժողովուրդներին: Ուղերձը խրախուսում է մեզ աշխատել միասին, կառուցել ավելի լավ, միասնական ապագա: Ահա սա էր ուղերձի իմաստն ու լսարանը: -Ինչո՞վ է պայմանավորված վարչապետ Էրդողանի ուղերձի հրապարակումն այժմ: -Կարծում եմ, որ վարչապետը գիտակցեց, որ եթե ուղղակիորեն չդիմի հայ ժողովրդին, երրորդ կողմին հնարավորություն է տալու շահարկել մեր փոխհարբերությունները և դա անել՝ հարմարացնելով իրենց օրակարգին։ Ես կարծում եմ, որ դրա համար նա մտածեց՝ ժամանակն է դիմել հայ ժողովրդին և պատմել, թե ինչ ենք մենք մտածում մեր անցյալի, ներկայի, եւ որ ամենակարևորն է, մեր միասնական ապագայի մասին: Հատուկ պատճառ չկա: Իսկ թե ինչու ապրիլի 23-ին, որովհետև մենք գիտենք, որ ապրիլի 24-ին հայերը ամբողջ աշխարհում հիշում են 1915թ. իրադարձությունները: Ապրիլի 24-ից առաջ ամեն ոք կենտրոնանում է, փորձում է հիշել` ինչ է տեղի ունեցել 1915-ին: Ահա հենց դա էր պատճառը, թե ինչու հենց ապրիլի 24-ից առաջ: Իսկ թե ինչու այս տարի և ոչ օրինակ անցյալ, որովհետև վարչապետը գիտակցում էր, որ անմիջական կապի բացակայությունը կշահարկվի երրորդ կողմի կողմից: -Ամերիկյան PBS հեռուստաընկերության եթերում վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում հայերի ներկայությունն ապացույց է, որ ցեղասպանություն չի եղել: Հրեաների ներկայությունը Գերմանիայում որդյո՞ք ապացուցում է, որ Հոլոքոստ չի եղել: -Ես չեմ կարծում, որ կարելի է զուգահեռներ անցկացնել երկու տարբեր իրադարձությունների միջև: Գտնում եմ, որ վարչապետ Էրդողանը նկատի է ունեցել, որ թուրքերի կողմից հայերի նկատմամբ երբեք ատելություն չի եղել: Ընդհակառակը, հայերը միշտ բարձր դեր են ունեցել դեռ օսմանյան կայսրության տարիներին և նույնիսկ հիմա Թուրքիայում հայերի թիվը գնալով աճում է. նրանք գալիս են աշխատելու Թուրքիայում ու լավ հարաբերություններ ունեն իրենց հարևան թուրքերի հետ: Ցեղասպանության համար պետք է լինի կանխամտածված գործողություն` ոչնչացնել որոշ խմբի մարդկանց, հիմնվելով նրանց հավատքի կամ էթնիկ պատկանելիության վրա և այլն: Վարչապետը նկատի է ունեցել, որ չեն եղել այդպիսի բացասական հարաբերություններ, այդպիսի թշնամանք հայերի ու թուրքերի միջև: Եվ այսօր Թուրքիայում հայերի թվի աճը, որ գալիս են թուրքերի հետ աշխատելու, ցույց է տալիս, որ սա այդ դեպքը չէ: Եվ ես կարծում եմ, ապագայում, երբ մենք կկարգավորենք մեր հարաբերությունները, հայերն ու թուրքերը կշահեն դրանից: -1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը` ըստ էության թշնամական գործողություն իրականացնելով մեր երկրի դեմ: Թուրքիան Հայաստանն ու հայերին թշնամի՞ է համարում: - Ոչ, իհարկե՝ ոչ. մենք ոչ ոքի թշնամի չենք համարում: Եթե հիշում եք, մեր արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մի առիթով ասաց, որ մենք ունենք ընկերներ և պոտենցիալ ընկերներ: Նույնիսկ նրանց հետ, ում հետ Թուրքիան չունի լավ հարաբերություններ մինչ օրս, մենք անելու ենք հնարավորը բարելավել այն, դարձնելով նրանց մեր գործընկերները: Ահա սա է մեր արտաքին քաղաքականության հեռանկարը: Իսկ ինչ վերաբերում է հայերին, մենք ընդհանրապես նրանց չենք համարում թշնամի: Իսկ սահմանի փակման պատճառը հայ-ադրբեջանական հակամարտությունն էր և Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան: Բայց դրանից հետո էլ մենք բաց ենք պահում Հայաստանի ու Թուրքիայի միջև հաղորդակցության ուղիները. 2009-ին հասանք համաձայանգրերի ստորագրմանը, որը նախատեսում է կարգավորել մեր հարաբերությունները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև բացել փակ սահմանները: Իսկ մենք շատ պատրաստակամ ենք դա անել: Մենք նաև փորձում ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Մենք Մինսկի խմբի անդամ ենք։ Մինսկի խմբի համանախագահ չենք, սակայն անդամ ենք և միշտ փորձում ենք օգնել այդ խմբին, որպեսզի որքան հնարավոր է շուտ այս հարցին խաղաղ լուծում տրվի: Մենք սերտ հարբերություններ ունենք Ադրբեջանի հետ, բայց այս հարցի շուրջ փորձում ենք խոսել նաև Հայաստանի հետ։ Մեր տարածարջանում այս հակամարտության կարգավորումը համագործակցության նոր ճանապարհներ կբացի և կօգնի մեզ ավելի լավ գնահատել այս տարածաշրջանի ներուժը: -Արդյոք ճի՞շտ եք համարում, որ Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ երրորդ երկրի պատճառով, չնայած որ միշտ հայտարարում է, թե տարածաշրջանում խաղաղության և կայունության ջատագով է։ - Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են։ Երբ մենք տեսնում ենք, որ մի երկրի որոշ հատվածներ օկուպացված են մյուսի կողմից, չենք կարող անտարբեր մնալ: Հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հատուկ հարաբերությունները՝ մենք զգացինք, որ պետք է արձագանգենք: Մենք շատ բան ենք արել՝ կանխելու համար այս ագրեսսիան և գտնելու երկխոսության ու կողմերի մեջ համաձայնության ճանապարհ: Ցավոք սրտի, դա չստացվեց: Այդ պատճառով էլ որոշեցինք փակել մեր սահմանը, բայց, իհարկե, դրանից հետո էլ փորձում ենք օգնել երկու երկներին լուծել հակամարտությունը միջազգային հանրության և Մինսկի խմբի աջակցությամբ: Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե սա նախապայման է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում, սա նախապայման չէ, սակայն մենք պետք է հասկանանք, որ տարածարջանի հակամարտությունները պետք է դիտարկել որպես ավելի լայն տարածաշրջանային խաղաղության հեռանկարի մաս: Դրա համար ենք մենք ասում, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը պետք է առաջ ընթանա միասին այլ հակամարտությունների կարգավորմամամբ, և առաջին հերթին հայ-ադրբեջանական հակամարտության լուծմամբ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը կօգնեն լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը: Միևնույն ժամանակ, այդ ճակատում դրական քայլերը կնպաստեն Թոըրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Միայն դրանից հետո մենք կարող ենք կառուցել տարածաշրջանային խաղաղության հեռանկարը, որտեղ բոլորը կօգտվեն խաղաղության դիվիդենտներից: Առանց դա նախապայման դարձնելու, մենք կարծում ենք, սա է առավել իրատեսական և գործնական միջոցը՝ երկու հարցերը զուգահեռաբար լուծելու համար և փորձելու ստեղծել փոխլրացնող կապ այդ երկուսի միջև: Դրա համար ենք մենք հանդես գալիս նոր կրեատիվ մտքերով։ Օրինակ՝ ես դեկտեմբերին նախարար Դավութօղլուի հետ եղել եմ Երևանում, որտեղ երկար զրույցեցինք արտգործնախարար Նալբանդյանի հետ: Մենք մտքեր փոխանակեցինք, թե ինչպես վերկենդանացնենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ դա փոխլրացնի հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու ջանքերը։ Սա ճիշտ ճանապարհն է առաջ շարժվելու և մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել: -2009թ. Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները ե՞րբ կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանում: - Այդ արձանագրությունները դեռ խորհրդարանում են և սպասում են վավերացման: Դա որոշակի գործընթաց է: Բայց մենք գիտենք, թե ինչու վավերացման գործընթացը չավարտվեց անմիջապես դրանց ստորագրումից հետո։ Շատ չանցած՝ 2009 թ. Հայաստանի ՍԴ հանդես եկավ արձանագրությունների մասին հայտարարությամբ, ինչը ստեղծեց բոլորովին նոր կենտեքստ, որը դեմ է արձանագրությունների խոսքին ու ոգուն: Այն ինչ- որ չափով կիսեց արձանագրութոյւոնները` խախտելով նրա ամբողջականությունը: Ինչ հասկացանք մենք արձանագրություններից և ինչ հասկացաք դուք, բոլորովին տարբեր բաներ են: Եվ դա էր պատճառը, որ մենք չկարողացանք առաջ տանել վավերացման գործընթացը: Ավելին, ինչպես ես բացատրեցի, արձանագրություններն ու հարաբերությունների բարելավումը Հայաստանի հետ տարածաշրջանային կոնտեքստի մի մասն է: Եվ հայ-թուրքական հարբերությունների բարելավումը պետք է առաջ գնա ձեռք ձեռքի այլ հակամարտությունների կարգավորմամբ: Ես ընդգծում եմ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը նախապայման չէ մեզ համար, դա ուղղակի գործնական անհանգստություն է: Ահա դա է պատճառը, թե ինչու մենք այդքան ուշացրինք վավերացումն ու առաջ չընթացանք Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու գործում: Սակայն մինչև հիմա մենք հավատարիմ ենք հարաբերությունների բարելվվման գաղափարին և արձանագրությունների վավերացմանը: Դրա համար մենք պետք է սերտ համագործակցենք ու խոսենք Հայաստանի հետ` տեսնելու թե ինչն է հատկապես մեզ հետ պահում նպատակին արագ հասնելու համար։ Քննարկելով, Հայաստանի հետ երկխոսության միջոցով, կարծում եմ կարող ենք այդ ուղղությամբ արձանագրել որոշ առաջընթաց: Այդ պատճառով իմ նախարարը դեկտեմբերին մեկնեց Հայաստան և զրուցեց իր գործընկերոջ՝ պրն. Նալբանդյանի հետ: Կարծում եմ, որ ապագայում, եթե ի վիճակի լինենք շարունակել այդ երկխոսությունը, ի վիճակի լինենք հասկանալ միմյանց, այդ ժամանակ էլ ավելի կմոտենանք արձանագրությունների վավերացմանն ու հայ-թուրքական հարաբերությունների բարելավվմանը: -Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահին հրավիրեց Հայաստան` հաջորդ տարի ապրիլի 24-ին մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կընդո՞ւնի Թուրքիայի նախագահը ՀՀ նախագահի հրավերը: - Թույլ տվեք չմեկնաբանել հայտարարությանն առանց տեսնելու։ Միգուցե՝ ավելի ուշ կխոսենք դրա մասին։ Ելնելով 1915թ-ի իրադարձությունների մասին մեր դիրքորոշումից՝ կարծում եմ, որ առաջին հերթին պետք է երկխոսություն ունենանք՝ երկու երկրների կառավարությունները, պատմաբաններն ու մարդիկ միմյանց հետ, հասկանալու պատմության այդ հատվածը: Դա է պատճառը, որ Թուրքիան առաջարկել է ստեղծել հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով, որպեսզի ուսումնասիրի պատմության այդ ժամանակաշրջանը, լույս սփռի մեր ընդհանուր պատմության այս հատվածի վրա: Սակայն մինչև հիմա մենք հայկական կողմից չենք ստանում դրական պատասխան: Իսկ դա անհրաժեշտ է: Եթե մենք համաձայնության գանք, թե ինչպես ենք բացատրում մեր անցյալը, ապա պետք է բացենք մեր արխիվները: Թուրքական կողմը բացել է իր արխիվները և յուրաքանչյուր հետազոտող՝ այդ թվում հայերը, կարող են գալ ու ուսումնասիրել յուրաքանչյուր փաստաթուղթ, որը կապված է այդ ժամանակաշրջանի հետ: Հայաստանը նույնպես պետք է բացի իր արխիները, եւ ընդհանրապես նրանք, ովքեր ունենք փաստաթղթեր դրա մասին. Ռուսատանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան պետք է նույնը անեն: Դրանից հետո մենք կտեսնենք փաստերը ու կկարողանանք հաստատել դրանք ու կհասնենք միասնական, ուղղակի հիշողությունների՝ առանց մեր սեփական հիշողությունները պատրադրելու միմյանց: Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը դրական կարձագանքի մեր հանձնաժողով ստեղծելու մասին առջարկին, ինչից հետո կարող ենք սկսել աշխատել այս հարցի շուրջ:
Բացառիկ հարցազրույց Վրաստանում Թուրքիայի դեսպանի հետ
Հայոց ցեղասպանության 99- րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի վարչապետի ուղերձի, հայ- թուրքական հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ղարաբաղյան խնդրի եւ այլ թեմանրի մասին է բացառիկ հացրազրույցը Վրաստանում Թուրքիայի դեսպան Լեւենտ Զեքի Գյումրուքչուի հետ։ Դեսպանը դեկտեմբերին ուղեկցում էր արտգործնախարար Ահմադ Դավութօղլուին երեւանյան այցի ընթացքում եւ մասնակցել է Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների՝ Նալբանդյան-Դավութօղլու հանդիպմանը։
-Ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ուղերձ հղեց «1915-ի դեպքերի» կապակցությամբ մի քանի լեզուներով: Ո՞վ էր դրա հասցեատերը:
- Ուղերձն առաջին հերթին ուղղված էր աշխարհասփյուռ հայությանը: Սա առաջին անգամ է, որ Թուրքիայի վարչապետը այս հարցով դիմում է ուղղակիորեն հայությանը: Ուղերձն իսկապես պատմական է: Մինչ այժմ եղել են շփումներ Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունների միջև, ինչպես նաև տեսակետերի փոխանակում լրատվամիջոցների և միջնորդների միջոցով, սակայն սա առաջին դեպքն էր, երբ Թուրքիայի վարչապետը որոշում է դիմել հենց հայ բնակչությանը և պատմել, թե ինչ ենք մենք զգում 1915թ իրադարձությունների մասին: Այնպես որ՝ դա իսկապես պատմական ուղերձ էր: Ես կարծում եմ, որ այն մասնավորապես ուղղված էր նրանց, ովքեր զգում են, որ իրենց հարազատներին կորցրել են 1915թ. տեղահանության ժամանակ:
Ես կարծում եմ, որ դրանում կան որոշ առանցքային մեսիջներ` որ մենք ընդունում ենք 1915 թ տեղահանության անմարդկային հետևանքները, մենք կիսում ենք ողջ հայության ցավը, վիշտն ու տառապանքը և ինչպես վարչապետն է արտահայտվել, ցավակցում ենք այդ իրադարձությունների ժամանակ իրենց կյանքը կորցրածների երեխաներին ու թոռներին: Բայց այն ուղղված էր նաև նրանց, ովքեր լավ ապագա են ցանկանում Հայաստանին ու Թուրքիային ու այս տարածաշրջանի ժողովուրդներին: Ուղերձը խրախուսում է մեզ աշխատել միասին, կառուցել ավելի լավ, միասնական ապագա: Ահա սա էր ուղերձի իմաստն ու լսարանը:
-Ինչո՞վ է պայմանավորված վարչապետ Էրդողանի ուղերձի հրապարակումն այժմ:
-Կարծում եմ, որ վարչապետը գիտակցեց, որ եթե ուղղակիորեն չդիմի հայ ժողովրդին, երրորդ կողմին հնարավորություն է տալու շահարկել մեր փոխհարբերությունները և դա անել՝ հարմարացնելով իրենց օրակարգին։ Ես կարծում եմ, որ դրա համար նա մտածեց՝ ժամանակն է դիմել հայ ժողովրդին և պատմել, թե ինչ ենք մենք մտածում մեր անցյալի, ներկայի, եւ որ ամենակարևորն է, մեր միասնական ապագայի մասին:
Հատուկ պատճառ չկա: Իսկ թե ինչու ապրիլի 23-ին, որովհետև մենք գիտենք, որ ապրիլի 24-ին հայերը ամբողջ աշխարհում հիշում են 1915թ. իրադարձությունները: Ապրիլի 24-ից առաջ ամեն ոք կենտրոնանում է, փորձում է հիշել` ինչ է տեղի ունեցել 1915-ին: Ահա հենց դա էր պատճառը, թե ինչու հենց ապրիլի 24-ից առաջ: Իսկ թե ինչու այս տարի և ոչ օրինակ անցյալ, որովհետև վարչապետը գիտակցում էր, որ անմիջական կապի բացակայությունը կշահարկվի երրորդ կողմի կողմից:
-Ամերիկյան PBS հեռուստաընկերության եթերում վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում հայերի ներկայությունն ապացույց է, որ ցեղասպանություն չի եղել: Հրեաների ներկայությունը Գերմանիայում որդյո՞ք ապացուցում է, որ Հոլոքոստ չի եղել:
-Ես չեմ կարծում, որ կարելի է զուգահեռներ անցկացնել երկու տարբեր իրադարձությունների միջև: Գտնում եմ, որ վարչապետ Էրդողանը նկատի է ունեցել, որ թուրքերի կողմից հայերի նկատմամբ երբեք ատելություն չի եղել: Ընդհակառակը, հայերը միշտ բարձր դեր են ունեցել դեռ օսմանյան կայսրության տարիներին և նույնիսկ հիմա Թուրքիայում հայերի թիվը գնալով աճում է. նրանք գալիս են աշխատելու Թուրքիայում ու լավ հարաբերություններ ունեն իրենց հարևան թուրքերի հետ: Ցեղասպանության համար պետք է լինի կանխամտածված գործողություն` ոչնչացնել որոշ խմբի մարդկանց, հիմնվելով նրանց հավատքի կամ էթնիկ պատկանելիության վրա և այլն: Վարչապետը նկատի է ունեցել, որ չեն եղել այդպիսի բացասական հարաբերություններ, այդպիսի թշնամանք հայերի ու թուրքերի միջև: Եվ այսօր Թուրքիայում հայերի թվի աճը, որ գալիս են թուրքերի հետ աշխատելու, ցույց է տալիս, որ սա այդ դեպքը չէ: Եվ ես կարծում եմ, ապագայում, երբ մենք կկարգավորենք մեր հարաբերությունները, հայերն ու թուրքերը կշահեն դրանից:
-1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը` ըստ էության թշնամական գործողություն իրականացնելով մեր երկրի դեմ: Թուրքիան Հայաստանն ու հայերին թշնամի՞ է համարում:
- Ոչ, իհարկե՝ ոչ. մենք ոչ ոքի թշնամի չենք համարում: Եթե հիշում եք, մեր արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մի առիթով ասաց, որ մենք ունենք ընկերներ և պոտենցիալ ընկերներ: Նույնիսկ նրանց հետ, ում հետ Թուրքիան չունի լավ հարաբերություններ մինչ օրս, մենք անելու ենք հնարավորը բարելավել այն, դարձնելով նրանց մեր գործընկերները: Ահա սա է մեր արտաքին քաղաքականության հեռանկարը: Իսկ ինչ վերաբերում է հայերին, մենք ընդհանրապես նրանց չենք համարում թշնամի:
Իսկ սահմանի փակման պատճառը հայ-ադրբեջանական հակամարտությունն էր և Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան: Բայց դրանից հետո էլ մենք բաց ենք պահում Հայաստանի ու Թուրքիայի միջև հաղորդակցության ուղիները. 2009-ին հասանք համաձայանգրերի ստորագրմանը, որը նախատեսում է կարգավորել մեր հարաբերությունները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև բացել փակ սահմանները: Իսկ մենք շատ պատրաստակամ ենք դա անել:
Մենք նաև փորձում ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Մենք Մինսկի խմբի անդամ ենք։ Մինսկի խմբի համանախագահ չենք, սակայն անդամ ենք և միշտ փորձում ենք օգնել այդ խմբին, որպեսզի որքան հնարավոր է շուտ այս հարցին խաղաղ լուծում տրվի: Մենք սերտ հարբերություններ ունենք Ադրբեջանի հետ, բայց այս հարցի շուրջ փորձում ենք խոսել նաև Հայաստանի հետ։ Մեր տարածարջանում այս հակամարտության կարգավորումը համագործակցության նոր ճանապարհներ կբացի և կօգնի մեզ ավելի լավ գնահատել այս տարածաշրջանի ներուժը:
-Արդյոք ճի՞շտ եք համարում, որ Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ երրորդ երկրի պատճառով, չնայած որ միշտ հայտարարում է, թե տարածաշրջանում խաղաղության և կայունության ջատագով է։
- Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են։ Երբ մենք տեսնում ենք, որ մի երկրի որոշ հատվածներ օկուպացված են մյուսի կողմից, չենք կարող անտարբեր մնալ: Հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հատուկ հարաբերությունները՝ մենք զգացինք, որ պետք է արձագանգենք: Մենք շատ բան ենք արել՝ կանխելու համար այս ագրեսսիան և գտնելու երկխոսության ու կողմերի մեջ համաձայնության ճանապարհ: Ցավոք սրտի, դա չստացվեց: Այդ պատճառով էլ որոշեցինք փակել մեր սահմանը, բայց, իհարկե, դրանից հետո էլ փորձում ենք օգնել երկու երկներին լուծել հակամարտությունը միջազգային հանրության և Մինսկի խմբի աջակցությամբ: Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե սա նախապայման է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում, սա նախապայման չէ, սակայն մենք պետք է հասկանանք, որ տարածարջանի հակամարտությունները պետք է դիտարկել որպես ավելի լայն տարածաշրջանային խաղաղության հեռանկարի մաս:
Դրա համար ենք մենք ասում, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը պետք է առաջ ընթանա միասին այլ հակամարտությունների կարգավորմամամբ, և առաջին հերթին հայ-ադրբեջանական հակամարտության լուծմամբ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը կօգնեն լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը: Միևնույն ժամանակ, այդ ճակատում դրական քայլերը կնպաստեն Թոըրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Միայն դրանից հետո մենք կարող ենք կառուցել տարածաշրջանային խաղաղության հեռանկարը, որտեղ բոլորը կօգտվեն խաղաղության դիվիդենտներից: Առանց դա նախապայման դարձնելու, մենք կարծում ենք, սա է առավել իրատեսական և գործնական միջոցը՝ երկու հարցերը զուգահեռաբար լուծելու համար և փորձելու ստեղծել փոխլրացնող կապ այդ երկուսի միջև:
Դրա համար ենք մենք հանդես գալիս նոր կրեատիվ մտքերով։ Օրինակ՝ ես դեկտեմբերին նախարար Դավութօղլուի հետ եղել եմ Երևանում, որտեղ երկար զրույցեցինք արտգործնախարար Նալբանդյանի հետ: Մենք մտքեր փոխանակեցինք, թե ինչպես վերկենդանացնենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ դա փոխլրացնի հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու ջանքերը։ Սա ճիշտ ճանապարհն է առաջ շարժվելու և մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել:
-2009թ. Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները ե՞րբ կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանում:
- Այդ արձանագրությունները դեռ խորհրդարանում են և սպասում են վավերացման: Դա որոշակի գործընթաց է: Բայց մենք գիտենք, թե ինչու վավերացման գործընթացը չավարտվեց անմիջապես դրանց ստորագրումից հետո։ Շատ չանցած՝ 2009 թ. Հայաստանի ՍԴ հանդես եկավ արձանագրությունների մասին հայտարարությամբ, ինչը ստեղծեց բոլորովին նոր կենտեքստ, որը դեմ է արձանագրությունների խոսքին ու ոգուն: Այն ինչ- որ չափով կիսեց արձանագրութոյւոնները` խախտելով նրա ամբողջականությունը: Ինչ հասկացանք մենք արձանագրություններից և ինչ հասկացաք դուք, բոլորովին տարբեր բաներ են: Եվ դա էր պատճառը, որ մենք չկարողացանք առաջ տանել վավերացման գործընթացը:
Ավելին, ինչպես ես բացատրեցի, արձանագրություններն ու հարաբերությունների բարելավումը Հայաստանի հետ տարածաշրջանային կոնտեքստի մի մասն է: Եվ հայ-թուրքական հարբերությունների բարելավումը պետք է առաջ գնա ձեռք ձեռքի այլ հակամարտությունների կարգավորմամբ: Ես ընդգծում եմ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը նախապայման չէ մեզ համար, դա ուղղակի գործնական անհանգստություն է: Ահա դա է պատճառը, թե ինչու մենք այդքան ուշացրինք վավերացումն ու առաջ չընթացանք Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու գործում: Սակայն մինչև հիմա մենք հավատարիմ ենք հարաբերությունների բարելվվման գաղափարին և արձանագրությունների վավերացմանը: Դրա համար մենք պետք է սերտ համագործակցենք ու խոսենք Հայաստանի հետ` տեսնելու թե ինչն է հատկապես մեզ հետ պահում նպատակին արագ հասնելու համար։
Քննարկելով, Հայաստանի հետ երկխոսության միջոցով, կարծում եմ կարող ենք այդ ուղղությամբ արձանագրել որոշ առաջընթաց: Այդ պատճառով իմ նախարարը դեկտեմբերին մեկնեց Հայաստան և զրուցեց իր գործընկերոջ՝ պրն. Նալբանդյանի հետ: Կարծում եմ, որ ապագայում, եթե ի վիճակի լինենք շարունակել այդ երկխոսությունը, ի վիճակի լինենք հասկանալ միմյանց, այդ ժամանակ էլ ավելի կմոտենանք արձանագրությունների վավերացմանն ու հայ-թուրքական հարաբերությունների բարելավվմանը:
-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահին հրավիրեց Հայաստան` հաջորդ տարի ապրիլի 24-ին մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կընդո՞ւնի Թուրքիայի նախագահը ՀՀ նախագահի հրավերը:
- Թույլ տվեք չմեկնաբանել հայտարարությանն առանց տեսնելու։ Միգուցե՝ ավելի ուշ կխոսենք դրա մասին։ Ելնելով 1915թ-ի իրադարձությունների մասին մեր դիրքորոշումից՝ կարծում եմ, որ առաջին հերթին պետք է երկխոսություն ունենանք՝ երկու երկրների կառավարությունները, պատմաբաններն ու մարդիկ միմյանց հետ, հասկանալու պատմության այդ հատվածը: Դա է պատճառը, որ Թուրքիան առաջարկել է ստեղծել հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով, որպեսզի ուսումնասիրի պատմության այդ ժամանակաշրջանը, լույս սփռի մեր ընդհանուր պատմության այս հատվածի վրա:
Սակայն մինչև հիմա մենք հայկական կողմից չենք ստանում դրական պատասխան: Իսկ դա անհրաժեշտ է: Եթե մենք համաձայնության գանք, թե ինչպես ենք բացատրում մեր անցյալը, ապա պետք է բացենք մեր արխիվները: Թուրքական կողմը բացել է իր արխիվները և յուրաքանչյուր հետազոտող՝ այդ թվում հայերը, կարող են գալ ու ուսումնասիրել յուրաքանչյուր փաստաթուղթ, որը կապված է այդ ժամանակաշրջանի հետ:
Հայաստանը նույնպես պետք է բացի իր արխիները, եւ ընդհանրապես նրանք, ովքեր ունենք փաստաթղթեր դրա մասին. Ռուսատանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան պետք է նույնը անեն: Դրանից հետո մենք կտեսնենք փաստերը ու կկարողանանք հաստատել դրանք ու կհասնենք միասնական, ուղղակի հիշողությունների՝ առանց մեր սեփական հիշողությունները պատրադրելու միմյանց: Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը դրական կարձագանքի մեր հանձնաժողով ստեղծելու մասին առջարկին, ինչից հետո կարող ենք սկսել աշխատել այս հարցի շուրջ:
Գիտա Էլիբեկյան
Առավել մանրամասն՝ armenian-community.ge-ում