Լրահոս

31.08.2009 23:35


Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների մամլո հաղորդագրությունը

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների մամլո հաղորդագրությունը

Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ՝ շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետևյալ երկու արձանագրությունների շուրջ. «Արձանագրություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերույունների հաստատման մասին» և «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»:

Հիշյալ երկու Արձանագրությունները սահմանում են խելամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ: Ներքին քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու Արձանագրությունները կստորագրվեն և կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին՝ վավերացման համար: Երկու կողմերը կգործադրեն իրենց առավելագույն ջանքերը վավերացման արագ առաջընթացի համար՝ համաձայն իրենց սահմանադրական օրենսդրական գործընթացների:

Երկկողմ հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածքային խաղաղությանն ու կայունությանը:

Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը հանձն են առնում շարունակել համատեղ ջանքերը Շվեյցարիայի օժանդակությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը