ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ Բակո Սահակյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամ նախագահ ԲակոՍահակյանը օգոստոսի 31-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիությանհամար» մեդալով պարգևատրվել է 9 հոգի, այդ թվում՝ 2-ըհետմահու:
Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտականծառայություն» մեդալով պարգևատրվել է 151 հոգի, այդ թվում՝ 14-ըհետմահու:
Առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «ՎաչագանԲարեպաշտ» մեդալով պարգևատրվել է 3 հոգի, «Երախտագիտություն» մեդալով՝ 4 հոգի:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ԳեորգիՇահրամանյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ Բակո Սահակյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 31-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 9 հոգի, այդ թվում՝ 2-ը հետմահու:
Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 151 հոգի, այդ թվում՝ 14-ը հետմահու:
Առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել է 3 հոգի, «Երախտագիտություն» մեդալով՝ 4 հոգի:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Գեորգի Շահրամանյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: