Աշխարհազորայինները վերահսկողություն են սահմանել ուկրաինական սահմանի հատվածում
Աշխարհազորայինները վերահսկողություն են սահմանել ռուս–ուկրաինական սահմանի մի հատվածում՝ Դոնեցկի շրջանի Շախտյորկա համայնքի Դմիտրովկա գյուղի մոտ։ Այս մասին հայտնել է Դոնեցկի շրջվարչության մամուլի ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ «5–րդ ալիքի» եթերում հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերասչենկոն, ներկա պահին Կիևը պատրաստվում է արևելքում փակել Ռուսաստանի հետ սահմանը։ Ուկրաինական իշխանությունների կարծիքով Ռուսաստանից Ուկրաինա են ներխուժում զինված ձևավորումներ։ Ռուսաստանում այդ տեղեկատվությունը չեն հաստատում։ Քանի մասնակից է վերահսկում սահմանը՝ ներկա դրությամբ չի ճշգրտվում։ Ավելի վաղ ուկրաինական սահմանապահները փակել էին ութ անցակետ Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում։ Ենթադրաբար, այդ անցակետերը հնարավոր է՝ արդեն աշխարհազորայինների վերահսկողության տակ են։ ԼԺՀ ղեկավարն օրերս հայտարարել էր, որ սահմանի մեծ մասն աշխարհազորայինների վերահսկողության տակ է։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։