Կառավարությունն ու մշակույթի նախարարությունն իրենց ենթակայության տակ գտնվող կառույցներից անտեղյա՞կ են
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչուհի Նառան, Գայանե Հովհաննիսյանը, Անչոկը, երաժիշտ Արմեն Գևորգյանը, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Արմանուշ Հակոբյանը դեմ են արտահայտվելերաժիշտ Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին միացնելու ՀՀ կառավարության որոշմանը և նշել են, թե իրենք հույս ունեն, որ կառավարությունը հաշվի կառնի իրենց կարծիքն ու կվերանայի իր որոշումը։
- Այսօրվա մեր ուսանողներին հարցրե՞լ են, թե արդյոք իրենք ուզո՞ւմ են միավորվել։ Ինչո՞ւ են առանց որևէ մեկին հարցնելու նման որոշումներ կայացնում,-ասել է երաժիշտ Արմեն Գևորգյանը։
«7օր»-ի հարցին, թե կարելի՞ է ասել, որ կառավարությունն ու մշակույթի նախարարությունն անտեղյակ են իրենց ենթակայության տակ գործող կառույցներից, դրա համար էլ նման իրավիճակ է ստեղծվել, երգչուհի Նառան պատասխանել է.
-Ձեր հարցի մեջ նաև կար պատասխանը։
Իսկ թե ի՞նչ են անելու իրենք, եթե կառավարությունը, այնուամենայնիվ, ետ չկանգնի իր որոշումից, երգչուհին նշել է, թե ինքը դեռ հույսով է ապրում ու ցույցերին այլընտրանք՝ առաջարկեց բողոքի համերգ կազմակերպել։
Երգչուհի Գայանե Հովհաննիսյանն էլ ասել է, թե առաջարկում է անվանի երգիչներով գնալ ուղիղ վարչապետի մոտ և անձամբ ներկայացնել իրենց տեսակետն ու պահանջը։
Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Արմանուշ Հակոբյանն էլ նշել է, որ եթե կառավարությունում իրենց չլսեն, կգնան նախագահի մոտ։

7or.am