Աշխարհ

10.06.2014 11:19


Թուրքիայի իշխանությունները չեն բացառում իրանական գազի ներմուծման ավելացումը սակագնի իջեցման պայմանով

Թուրքիայի իշխանությունները չեն բացառում իրանական գազի ներմուծման ավելացումը սակագնի իջեցման պայմանով

Թուրքիան և Իրանը պայմանավորվել են համաձայնության տարբերակ մշակել իրանական բնական գազի սակագնի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ բանակցություններից հետո։ Վերջինը Թուրքիայում է պաշտոնական այցով։

Թուրքիայի իշխանությունները չեն բացառում իրանական գազի ներմուծման ավելացումը սակագնի իջեցման պայմանով։ Թուրքիան արդեն մի քանի տարի Իրանի հետ բանակցում է ներմուծվող գազի սակագնի իջեցման շուրջ, սակայն Թեհրանը շարունակում է պնդել նախկին գինը։ 2012 թվականին Անկարան դիմել էր Միջազգային դատարան զեղչեր ստանալու նպատակով։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը