Ս.թ. օգոստոսի 29-ին Հայ ազգային կոնգրեսը նամակ է ստացել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից, որում խնդրվում է ներկայացուցիչ նշանակել՝ Փաստահավաք խմբի երկու անդամների կողմից կազմված վերջի զեկույցի քննարկմանը մասնակցեու համար:
Ի պատասխան՝ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը հայտարարում է.
- հարցի առթիվ ինչ տեղեկություններ որ հայթայթել է, ներկայացրել է պատկան մարմնին՝ Փաստահավաք խմբին՝ այդ տեղեկությունների ստուգությունը ճշտելու ակնկալիքով:
- մենք ի սկզբանե չենք ճանաչել խորհրդարանական հանձնաժողովի իրավասությունը, բացի այդ՝ լրացուցիչ տեղեկություններ չունենալով, Կոնգրեսն անհարկի է համարում իր ներկայացուցչի ներկայությունը խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին: Այդ տեղեկությունների հավաստիությունը ճշտելը հանձնաժողովի պարտականությունն է:
Հայ ազգային կոնգրեսի կարծիքով մարտի 1-ի իրադարձությունների անկողմնակալ գնահատման միակ ձևը Փաստահավաք խմբի վերականգնումն է՝ միջազգային փորձագետների ընդգրկմամբ:
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը