Լրահոս

31.08.2009 16:26


Վրաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով կգա Հայաստան

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Ինչպես հաղորդել են Վրաստանի արտգործնախարարությունից, իր այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարարը քննարկումներ կանցկացնի իր հայ գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի, Հայաստանի կառավարության և խորհրդարանի անդամների հետ Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմանի հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։

 

Այս խորագրի վերջին նյութերը