Լրահոս

31.08.2009 14:18


Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը մասնակցել է Թբիլիսիի խորհրդկացությանը

Վերջերս Թբիլիսիում կայացել է խորհրդակցություն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչների միջև, որը նպատակաուղղված էր Ղարաբաղյան հակամարտության  խաղաղ կարգավորման համար նոր ուղիներ փնտրելուն։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Օհանջանյանը։ Նրա խոսքերով՝ հանդիպումն անցել է շատ օգտակար, բազմաբովանդակ և բազմաթիվ գաղափարներով հագեցած։ Այն կապահովի հակամարտող երկրների հասարակության շփումները և  համագործակացության նոր մակարդակ։ Որպես ամենահեռանկարային ուղղություն՝ Կարեն Օհանջանյանը նշել է «Մինսկի գործընթացի անկախ քաղաքացիություն» նոր գաղափարախոսությունը, որը կոչված է խթանել հակամարտող կողմերի համագործակցությունը քաղաքացիական մասնակցության մակարդակով։ Այդ գործընթացը կընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին զուգահեռ։

Ըստ «Ռեգնում»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը