Հայաստանի արտգործնախարարությունում կկայանա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաք
Սեպտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳՆ-ում կայանալու է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքը:
Հավաքը կբացվի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով:
Հանդիպման մասնակիցները կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:
Ս.թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարները կմեկնեն Արցախ, որտեղ նախատեսվում է հանդիպում ԼՂՀ իշխանությունների հետ:
Սեպտեմբերի 1-ին արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները «Հայաստանը և արտաքին աշխարհը» թեմայով դասախոսություններ կկարդան Երևանի ԲՈւՀ-երում: