Սեպտեմբերի 2–ին Լեռնային Ղարաբաղում նշվելու է հանրապետության հռչակման 18–ամյակը
-Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակումը դարձավ տրամաբանական ավարտը, իսկ մյուս կողմից՝ սկիզբը բոլոր այն իրավական քայլերի, որոնք արվել են մեր հանրապետության ինքնիշխան գոյատևման ուղղությամբ,- այդ մասին Ստեփանակերտում հայտնել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հավելելով,- կցանկանայի նշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագրում նշված էին ապագա անկախ պետության չափանիշները։ Ինձ թվում է, որ անկախ գոյատևման 18 տարիների ընթացքում մեզ հաջողվել է ինչպես իրավական, այնպես էլ պետականաշինության մեջ ամրապնդել ինքնիշխան պետությանը բնորոշ բոլոր դրույթները։
Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղում նշելու են անկախության հռչակման 18-ամյակը։ Նախատեսվում են մի շարք միջոցառումներ։

Ըստ «Regnum»-ի