Լրահոս

31.08.2009 12:27


Ադրբեջանից և Ֆրանսիայից ժամանած գրոհայինները վնասազերծվել են

Անցած հանգստյան օրերին Հյուսիսային Կովկասի տարբեր հատվածներում 2 անգամ հակաահաբեկչական միջոցառումներ են իրականցվել, և 2 դեպքում էլ օտարերկրյա անօրինական զինված խմբավորումների անդամներ են վնասազերծվել։

Մասնավորապես ուրբաթ երեկոյան՝ օգոսոտոսի 28-ին, հակաահաբեկչական միջոցառում է իրականցվել Կաբարդինո-Բալկարիայի Կարագաչ գյուղի մոտակայքում։ Ստավրոպոլի երկրամասին հետ սահմանակից այս գյուղի բնակիչները երկու կասկածելի մարդու են նկատել և այդ մասին տեղեկացրել են տեղամասային տեսուչին։ Իրականացված միջոցառումների արդյունքում ոչնչացվել է մեկ գրոհային՝ Ադրբեջանի բնակիչ Հաթայ Մանսուրովը, ով Մոսկվայում ժամանակավոր բնակության իրավունք է ունեցել։ Նա իրավապահների ուղղությամբ կրակ է բացել և սպանվել է պատասխան կրակից։ 

Ըստ «Ռեգնում»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը