Լրահոս

29.08.2009 16:58


ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը առաջին դասարանցիների համար կազմակերպեց փոքրիկ տոն

ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը առաջին դասարանցիների համար կազմակերպեց փոքրիկ տոն

Սեպտեմբերի մեկի նախաշեմին ՀՀ-ում ՌԴ դեսպանության աջակցությամբ «Սլավոնական տուն» հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության մասնակցությամբ կազմակերպեց թվով 13-րդ ակցիան «Առաջին անգամ' առաջին դասարան», որը տեղի ունեցավ Երեւանի համար16 մանկապարտեզի տարածքում: Հայ-Ռուսական համալսարանի ուսանողները, Հրազդան քաղաքի Ռուսական երգի թատրոնի եւ «Gold star» պարային խմբի սաները իսկական տոն կազմակերպեցին Երևանի 150 առաջին դասարանցիների համար զվարճալի համարներով, նվերներով եւ  մրցանակներով: 15 երեխաների համար նախորոք պատրաստվել էին դասագրքեր,  տետրներ, գրենական պիտույքներ, եւ ամենակարևորը' դպրոցական պայուսակներ:  Արաբկիրի թաղապետարանը նույնպես 6 առաջին դասարանցիների համար, որոնք բնակվում են այդ համայնքում,  տրամադրեց պայուսակներ:

Միջոցառմանը մասնակցեցին նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ'  երկրորդ քարտուղար Սերգեյ Տելյատնիկովը եւ ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Զյուրյուկինը:

 

Այս խորագրի վերջին նյութերը