Լրահոս

29.08.2009 16:37


Իլհամ Ալիև. «Մեր ջանքերն արդեն արդյունքներ են տալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»

Իլհամ Ալիև. «Մեր ջանքերն արդեն արդյունքներ են տալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»

Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է իֆտարի արարողակարգին։ Նա իր ելույթում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին։ Ալիևը նշել է, որ բանակցություններում առաջընթացը նպատակաուղղված քաղաքականության արդյունք է։

-Ես կարող եմ ասել, որ  մեր ջանքերն արդեն տալիս են իրենց արդյունքները բանակցային գործընթացում։ Ողջ ընթացքում մեր դիրքորոշումն այն է եղել, որ խնդրի կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նախապայմանով։ Լեռնային Ղարաբաղում մարդիկ կարող են ապրել բարձր ավտոնոմիայի կարագավիճակում՝ Ադրբեջանի միասնական պետության կազմում։ Այսօր այդ սկզբունքներն են  առաջնային։ Բանակցություններն այս սկզբունքների հիման վրա են ընթանում, և ցանկացած համաձայնություն կարող է ընդունվել միայն այդ սկզբունքների հիման վրա։ Մենք այդ մասին հայտարարել ենք միշտ, և հայտարարում ենք այսօր, որ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն այս ճանապարհով։ Առաջարկները, որոնք այսօրվա բանակցությունների թեման են, միայն փուլային որոշում են տալու։  Բոլոր «օկուպացված» տարածքները կվերադարձվեն, և մեր համերկրացիներն աստիճանաբար կվերադառնան այդ տարածքները։ Այնտեղ կվերականգնվեն բոլոր ենթակառուցվածքները, իսկ հերթական փուլում կորոշվի Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը։ Մենք միշտ ասել ենք, որ, բնականաբար, Լեռնային Ղարաբաղը կունենա իրավական կարգավիճակ, բայց մենք այդ կարգավիճակը չենք տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս, և Ադրբեջանի հանրապետությունը երբեք դրան չի համաձայնի,-ասել է նա։

Ըստ «АПА»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը