Աշխարհ

03.06.2014 10:53


Տասնյակ հազարավոր իսպանացիներ փողոց են դուրս եկել հանրաքվեի պահանջով

Տասնյակ հազարավոր իսպանացիներ փողոց են դուրս եկել հանրաքվեի պահանջով

Իսպանիայի ավելի քան 60 քաղաքներից մի քանի տասնյակ հազար մարդ է դուրս եկել փողոց՝ միապետության ապագայի հանրաքվեի պահանջով, երբ հայտնի է դարձել թագավոր Խուան Կառլոսի գահը թողնելու մասին: Այս մասին գրում է «Guardian»–ը։ Հիմնական երթերն անցել են Մադրիդում՝ Պուերտա–դել–Սոլ հրապարակում, որտեղ 20 հազար ցուցարար է հավաքվել, և Բարսելոնայի Կատալոնիա հրապարակում։

Թերթը հայտնում է նաև, որ Իսպանիայից դուրս՝ Եվրոպայի 30 քաղաքներում, և Լատինական Ամերիկայում էլ են ցույցեր ընթացել։ Ցուցարները ծածանել են Իսպանիայի երկրորդ հանրապետության դրոշը՝ վանկարկելով. «Վաղը Իսպանիան հանրապետություն կդառնա»։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը