Հայաստանում արվեստի վիճակը գնահատելիս ռեժիսոր Նարեկ Դուրյանը «7օր»-ին ասել է, որ իր մոտ տպավորություն է, որ այն այսօր փնտրտուքի մեջ է.
-Սովետական իշխանության ժամանակ ինչ-որ չափանիշներ էին հաստատված, և հիմա, երբ Սովետական Միությունը փլուզվել է, բնական է, որ մինչև այդ ստանդարտները կոտրվեն, մինչև վերջ տանք դրսից եկող թե՛ լավ, թե՛ վատ տեղեկատվության ընդօրինակմանը, ժամանակ է պետք։ Ժամանակ է պետք, որ կարողանանք հասկանալ, թե մեր ճանապարհը որն է։ Մեկ պայմանով՝ եթե կուլ չգնանք օտարամոլությանը։
Նա նաև նշել է, որ ինքն իր հանդիսատեսից շատ գոհ է, և հույս ունի, որ այն այդպիսին էլ կմնա։ Միայն թե նրանք ևս գտնվում են փնտրտուքի մեջ։
Նարեկ Դուրյան. «Մեր արվեստը փնտրտուքի մեջ է»

7or.am