Լրահոս

29.08.2009 15:38


Աշոտ Լյուդվիգովիչ. «...պլաստիկ վիրաբուժություն կատարելու համար քաղաքական գործիչներ էլ են դիմում»

Աշոտ Լյուդվիգովիչ. «...պլաստիկ վիրաբուժություն կատարելու համար քաղաքական գործիչներ էլ են դիմում»

-Գրեթե բոլոր աստղերի մոտ ինչ-որ բան վիրահատած է։ Ինձ հաճախ են դիմում՝ սկսած ուղղակի շնչառական խնդիրներից, վերջացրած արտաքին տեսքի ինչ-որ շտկումներով,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների՝ պլաստիկ վիրահատությունների դիմելու փաստից՝ ասել է պլաստիկ վիրաբույժ Աշոտ Միքայելյանը (Աշոտ Լյուդվիգովիչ

Նրա խոսքերով՝ շատ հաճախ են մարդիկ իրեն խնդրում գաղտնի պահել այն փաստը, որ իրենք պլաստիկ վիրաբուժության են դիմել։

- Կենցաղային պատճառներից սկսած, մինչև այլ պատճառներ, մարդիկ չեն ուզում՝ դա բացահայտվի։ Մարդիկ կան, որ աստղ չեն, բայց ազդեցիկ են, և չեն ուզում, որ հասարակությանը հայտնի դառնա այդ փաստը, և դա ճիշտ է,-ասել է նա։

Այն հարցին, թե արդյո՞ք քաղաքական գործիչներ դիմել են պլաստիկ վիրահատություն կատարելու համար, վիրաբույժը պատասխանել է՝ այո։

-Ավելի հաճախ քաղաքական գործիչների բարակեմաներն են դիմում, իրենց կանայք, աղջիկները։ Այո՛, խիստ են մոտենում, որ հասարակությունը չիմանա, որ այսինչ նախարարի աղջկան են վիրահատել, կամ անունով մարդու աղջկա շուրթերը վիրահատել են,-ասել է Աշոտ Միքայելյանը (Աշոտ Լյուդվիգովիչ)։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը