«Ճշմարտությունը և ՀԱԿ–ի որոշ բաղադրիչ ուժեր անհամատեղելի բաներ են…»
Լրագրողի՝ «ՀԱԿ ներկայացուցիչները վերջերս հայտարարություններ անելիս ինչ-որ հավաստի աղբյուրների մասին են ակնարկում, ի՞նչ աղբյուրներ են դրանք» հարցին «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն պատասխանել է.
-Ի երջանկություն ինձ՝ ես ՀԱԿ-ի որևէ փաստաթուղթ չեմ կարդում։ Մի քիչ շատ կլինի, որ ես իրենց անցած ճանապարհը տեսնելուց հետո կարդամ դրանք։ Եթե ինչ-որ հայ մարդիկ խոսում են հավաստի տեղեկությունների մասին, արժե, որ այդ ոլորտով զբաղվող մարդիկ լուրջ վերաբերվեն ասածներին և վերլուծեն, թե որն է հավաստի, որը՝ ոչ։ Չեմ կարող ընդհանրական գնահատական տալ, իրավունք էլ չունեմ։ Մարդ որ անընդմեջ սուտ է ասել, կարող է մեկ անգամ էլ ճիշտ ասել։ ՀԱԿ-ի որոշ բաղադրիչ ուժերի մասին կարող եմ ասել, որ ճշմարտությունը և իրենք անհամատեղելի բաներ են եղել անցյալում։

7or.am