Լրահոս

29.08.2009 14:05


Պ. Հայրիկյանի կարծիքով «թեժ աշուն» չի լինելու

Պ. Հայրիկյանի կարծիքով «թեժ աշուն» չի լինելու

-Աշնանը սպասվում է, որ տերևները կդեղնեն, ծառերից կթափվեն, խաղողը կհասնի, կամաց-կամաց կցրտի,-պատասխանելով լրագրողների հարցին, թե սպասվո՞ւմ է արդյոք քաղաքական թեժ աշուն, ինչպես կանխատեսում են որոշ քաղաքական գործիչներ՝ արձագանքել է Պարույր Հայրիկյանը։

 -Ինչպես կա, այնպես էլ կմնա։ «Թեժությունից» խոսողներն ասում էին նաև, թե թեժ գարուն, թեժ ամառ էլ է լինելու։

«7օր»-ի հարցին, թե հնարավո՞ր է համարում, որ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն համագործակցեն, ԱԻՄ առաջնորդը պատասխանել է.

-Եթե գաղափարախոսական տեսանկյունից նայենք, ապա ես կսեղմեմ այն մարդու ձեռքը, ով կարող է ինձ ներկայացնել ՀԱԿ կոչվածի գաղափարախոսությունը։ «Ժառանգությանը», որպես քաղաքական ուժ, մաղթում եմ, որ կայանա, քանզի ֆուտբոլիստը երկու տարվա ընթացքում չի կարող շախմատիստ կամ բասկետբոլիստ դառնալ։ Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա նա լավ միավորված էր իշխանական բանակում, և այս մոլեգին հակաիշխանական բանակի հետ միավորվելը պարզապես զավեշտական կարող է լինել։

Այնպես որ, ըստ Պ. Հայրիկյանի, համագործակցության համար ո՛չ ծրագրային նպատակային, ո՛չ էլ գաղափարախոսական հիմքեր չկան։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը