Շիրակի մարզում հացահատիկի ցանքատարածությունները կրճատվել են 5 հազ. հեկտարով
Ցորենի միջազգային գների բարձրացմանը զուգահեռ՝ մեծ դժվարությունների առաջ են կանգնում Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունները, որոնք հացահատիկ են մշակում: Եղանակային վատ պայմանների պատճառով Շիրակի մարզում կտրուկ կրճատվել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները: Տեղումներ չկան, իսկ չորային եղանակի պատճառով համայնքներում համոզված են, որ հացահատիկային մշակաբույսերը նախորդ տարվա նման կտուժեն: Գյուղացիական տնտեսությունների որոշ սեփականատերեր անհանգստացան, թե նվազ բերք ստանալու պարագայում ինչպե՞ս են կատարելու սերմնաբուծության ծրագրով նախատեսված պարտավորությունները, մասնավորապես ինչպե՞ս են վերադարձնելու տրամադրված ցորենի սերմացուի կրկնակին:
-Մարդիկ ՌԴ-ից ներկրված նոր սերմնացուներ են ձեռք բերել և սերմնարտադրության նպատակով մեծ ներդրումներ են արել, պատասխանատու պայմանագրեր են կնքել, և նրանցից շատերը, ովքեր ընդգրկված են սերմնաբուծության ծրագրի շրջանակներում, այսօր պարտքերի տակ են հայտնվել, պետության նկատմաբ պարտավորություններ ունեն: Եվ եթե եղանակները նման կերպով շարունակվեն, ես բերքատվության երաշխիքներ չեմ տեսնում,-մտահոգություն է հայտնել Շիրակի մարզի Ազատանի համայնքապետը:
Ի տարբերություն գյուղացիների՝ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը լավատես է և հուսով, որ առաջիկայում տեղումներ կլինեն:
-Հնարավոր չէ, որ բերք չլինի։ Նախ ասեմ, որ սերմնաբուծության ծրագրով տրամադրված սերմնացուների ցանքսերն իրականացվել են 99 տոկոսով ոռոգվող ցանքատարածությունների վրա: Այսինքն, նույնիսկ երաշտի դեպքում, բերքատվությունը ապահովված է,-ասել է Մովսես Մանուկյանը:
Ստացվում է, որ հիմնականում ապահովագրված են այն ցանքատարածությունները, որտեղ սերմնաբուծության ծրագրով սերմնացու է մշակվում, իսկ մյուս սովորական ցանքատարածությունները մնացել են բախտի քմահաճույքին:
Այս տարի Շիրակի մարզում հացահատիկի ցանքատարածությունները կրճատվել են 5 հազ. հեկտարով: Ընդհանուր առմամբ Շիրակի մարզը 18 հազ. հեկտար ցորենի ցանքատարածություն ունի։ Մասնագետների խոսքերով՝ եթե գյուղատնտեսական նշանակության բոլոր հողերը մշակվեն, քաղաքացիները նման թանկացումների առաջ չեն կանգնի, իսկ դրա համար պետության աջակցությունն է հարկավոր:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի