Լրահոս

29.08.2009 13:13


Զարուհի Փոստանջյան. «...սկզբունքները բանակցությունների սեղանին դրվելուց առաջ պետք է քննարկվեն հասարակության կողմից»

-Արդեն մեկ տարի է՝ մենք պարբերաբար միջոցառումներ ենք անցկացնում։ Սա էլ այդ միջոցառումների հերթական ցանկի մեջ է մտնում, և հաշվի առնելով  հատկապես Մադրիդյան սկզբունքերը և այն, որ հասարակությունը նույնպես համաձայն չէ դրա հետ՝ կարծում եմ՝ այս քննարկումը շատ կարևոր և օգտակար կլինի,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով սեպտեմբերի 3-ին տեղի ունենալիք «Միացում» նախաձեռնության «Ոչ մի թիզ հայրենի հողից» խորագիրը կրող հավաք-քննարկման մասին՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։

Նա նշել է, որ իրենք որևէ պաշտոնյայի կամ իշխանավորի թույլ չեն տալու ոչ հայանպաստ փաստաթղթեր ստորագրել՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Այն հարցին, թե արդյո՞ք տարածքները հանձնելու մտավախություններն այդքան լուրջ են, պատգամավորը պատասխանել է, որ եթե պետությունների ղեկավարների կողմից դա բարձրաձայնվում է, ուրեմն լուրջ են։

-Ես կարծում եմ, որ այդ սկզբունքները բանակցությունների սեղանին դրվելուց առաջ պետք է քննարկվեն հասարակության կողմից, մեր ժողովրդի կողմից, և եթե ժողովուրդը որոշում կայացներ լիազորել ղեկավարներին նման դրույթների շուրջ բանակցել,  նոր նրանք գնային բանակցելու, բայց փաստացի անտեսելով հասարակության ու ժողովրդի կարծիքը՝  բանակցություններն ընթանում են այնպիսի սկզբունքների շուրջ, որոնք բացարձակ չեն բխում  ժողովրդի շահերից,-նշել է Զարուհի Փոստանջյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը