ՀՀ ձյուդոյի ֆեդերացիա. «Մենք կընդունենք մեր հյուրերին բարձր մակարդակով՝ անկախ նրանց ազգային և կրոնական պատկանելությունից»
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից հաղորդել են, որ Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը Երևանում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Համաձայն վերջնական հայտարարության՝ Ադրբեջանից այդ առաջնությանը կմասնակցի 5 մարզիկ։ Հայտարարությունում նշված է նաև, որ մրցումների ժամանակ Երևան կժամանեն նաև սպորտային լրագրողներ։
«Հոլանդիայում տեղի ունեցած ձյուդոյի առաջնության ժամանակ այս մրցումներին ներկա գտնվելու ցանկություն են հայտնել նաև Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները, Սոցիալական աջակցության նախարար Ֆիզուլի Ալեկպերովը, Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռագիմովը։ Այսօր հաստատված է, որ նրանք նույնպես կգան Երևան։ «Սպորտում, մասնավորապես՝ ձյուդոյում, կրքերը բացառապես սպորտային են, և մենք կընդունենք մեր հյուրերին բարձր մակարդակով՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից։ Իսկ նրանց ապահով տեղ հասցնելը և Հայաստանում պատշաճ մակարդակով հանգիստ ապահովելու երաշխիքներ մենք ստացել ենք մեր երկրի համապատասխան մարմիններից»,-ասված է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ուղերձում։ Նշենք նաև, որ Երևանում սեպտեմբերի 1-13-ը կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է։