Ադրբեջանում թուրք-մեսխեթական «Վաթան» համայնքը պատրաստվում է առաջիկա ժամանակահատվածում դադարեցնել իր գործունեությունը Ադրբեջանում և այն շարունակել իր պատմական հայրենիքում՝ Վրաստանում։
Ինչպես «Զերկալո»-ին հաղորդել է այդ կազմակերպության ներկայացուցիչ Իբրահիմ Բուրխանովը, համայնքն իր շարքերը համալրել է ավելի քան 17 հազ թուրք-մեսխեթներով, որոնք արդեն հաջորդ տարվանից պատրաստվում են թողնել Ադրբեջանը և վերադառնալ իրենց պատմական հայրենիք՝ Վրաստան։
Եթե հավատանք Բուրխանովին, հատկապես այս ժամանակահատվածում սպասվում է թուրք-մեսխեթական հայրենադարձների ներկայացրած բոլոր հայտերի վերանայում։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում բնակվում են 70 հազ թուրք-մեսխեթներ, որոնցից շատերն ադրբեջանական շրջաններում հիմնավորվել են նախորդ հարյուրամյակի 90-ական թվականներին։
Թուրք–մեսխեթները պատրաստվում են լքել Ադրբեջանը

Ըստ Day.az–ի