Լրահոս

29.08.2009 11:17


Կուբանում կայացել է կլոր սեղան՝ նվիրված համշենահայերի մշակույթի պահպանությանը

Օգոստոսի 28-ին Կրասնոդարի մարզի Տուապսե քաղաքում կայացել է կլոր սեղան՝ «Համշենահայերի մշակույթի պահպանության հարցերը» թեմայով։ Ինչպես հաղորդում է  Ռուսաստանում հայկական «Երկրամաս» թերթը, կլոր սեղանին հանդես են եկել «Համշեն» մշակութատեղեկատվական գիտական կենտրոնի ներկայացուցիչ  Արտավազդ Թուլումջանյանը, Պոնտակովկասյան հետազոտությունների կենտրոնը, Կուբանի պետական համալսարանի դասախոս Իգոր Կուզնեցովը, Տուապսե շրջան «Համշեն» հայկական բարեգործական մշակութալուսավորչական համայնքը, պատմական գիտությունների թեկնածու Իվան Գոլոբովը և գիտության ու մշակութային գործիչների այլ ներկայացուցիչներ։

Կլոր սեղանի շրջանակներում կայացել  է նաև Սոչիի հեռուստալրագրող Նաթելլա Սահակովայի նկարահանած «Կովկասյան Ատլանտիդա» գորշ ֆիլմի շնորհանդեսը՝ նվիրված համշենահայերին։

Այս տարի նշվում է  համշենական համայնքի 15 և Գայտախ Տուապսինյան մարզի 145-ամյակը։ Այս կապակցությամբ օգոստոսի 29-ին տոնական միջոցառումներ են սպասվում Տուապսում։

 

Այս խորագրի վերջին նյութերը