Լոս-Անջելոսի գլխավոր դատաբժշկական փորձագետի գրասենյակի զեկույցում ասվում է, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է պրոպոֆոլի չափաքանակից, որն օգտագործվում է որպես ցավազրկող։ Նրա արյան մեջ հայտնաբերվել են նաև ուժեղ ներգործության այլ նյութեր։ Այնուամենայնիվ, ոստիկանության և դատախազության պահանջով հերձման արդյունքների վերաբերյալ վերջնական զեկույցը չի հրապարակվի։
Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է հունիսի 25-ին՝ սրտի կաթվածից։ Գլխավոր կասկածյալ է համարվում նրա անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյը, ով գտնվել է երգչի կողքին նրա կյանքի վերջին րոպեներին։
Ներկայումս բժշկի նկատմամբ հետաքննություն է անցկացվում, սակայն Ջեքսոնի սպանության մեջ նրան պաշտոնապես մեղադրանք չի ներկայացվել։
Մայքլ Ջեքսոնին սպանել են դեղորայքով

Ըստ «Интерфакс»-ի