Լրահոս

29.08.2009 11:02


«Ռուսաստանը ռուսների համար» և «Սպանի՛ր խաչիկին» կարգախոսներն ազգայնական չե՞ն

Նման եզրակացոթյան է եկել հոգելեզվաբանական փորձաքննությունը, որն անցկացրել է դատախազության քննչական հանձնաժողովը։ Ավելին, եզրակացությունում ասվում է, որ այդ կարգախոսները կարող են օգտագործվել նաև հեգնանքով։

Դատական փորձաքննությունն անցկացվել է պետերբուրգյան դպրոցականին ծեծելու գործի քննության շրջանակներում։ 2008թ. փետրվարի 14-ին մոտ երկու տասնյակ երիտասարդ՝ «Ռուսաստանը ռուսների համար» և «Սպանի՛ր խաչը» բացականչություններով ծեծի էին ենթարկել 9-րդ դասարանի աշակերտ Թահիր Քերիմովին։ Աշակերտը կոմայի մեջ է ընկել, սակայն ողջ է մնացել։ Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել և 5 մարդ ձերբակալել։ Ինչպես տեղեկացնում է «Газета.ру»-ն, Քերիմովի գործը դատախազության քննչական հանձնաժողովից տեղափոխվել է Սանկտ-Պետերբուրգի Ներքին գործերի վարչության գլխավոր քննչական վարչություն։ Փաստաբան Դմիտրի Դինզեի խոսքերով՝ եթե երկրորդ անգամ փորձաքննություն չնշանակվի, ապա կասկածյալները կխուսափեն պատասխանատվությունից։ Որոշ փորձագետների կարծիքով էլ գործը Ներքին գործերի վարչություն տեղափոխելու հետևանքով կասկածյալները կարող են ազատազրկվել ընդամենը պայմանաժամկետներով։

Ըստ «Газета.ру»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը