Լրահոս

25.01.2011 15:21


Վաճառվել է դեպի Լուսին շրջագայելու առաջին ուղեգիրը

Լուսնի շուրջը առաջին առևտրային տիեզերական թռիչքին պատրաստվող ռուսական «Սոյուզ» օդանավի չվերթի երկու տոմսերից մեկն արդեն վաճառվել է։ Ինչպես հայտնել է «Space Adventures» ընկերությունը, Լուսնի շուրջը պտտվելն արժե 150 մլն ԱՄՆ դոլար։ Գնորդի անունը չի նշվում, սակայն նա հանրաճանաչ անձ է։

«Space Adventures» ընկերության նախագահ Էրիկ Անդերսոնը նշել է, որ «Սոյուզ» օդանավով դեպի Լուսին և հետ կայանալիք առաջին առևտրային տիեզերական չվերթը  տեղի է ունենալու մոտավորապես 2015թ.։ Ներկա պահին ավարտվում են բանակցությունները երկրորդ հաճախորդի հետ, ով մտադիր է տիեզերական ճանապարհորդության մեկնել դեպի Երկրի բնական արբանյակ։

«Սոյուզ» օդանվով Լուսնի շուրջը առաջին առևտրային շրջագայության առաջարկն արել էր «Space Adventures» ընկերությունը 2005թ.։  Այն ժամանակ ուղեգրի արժեքը 100 մլն դոլար էր։

Այս խորագրի վերջին նյութերը