Լրահոս

29.05.2014 21:10


Ծառի տակ գտնված մետաղադրամը վաճառվել է 15 հազար դոլարով

Ծառի տակ գտնված մետաղադրամը վաճառվել է 15 հազար դոլարով

Կալիֆոռնիայում վաճառքի են հանվել հին մետաղադրամներ, որոնք տեղի ընտանիքը գտել էր ծառի տակ։ «Associated Press»-ի փոխանցմամբ՝ դրանցից մեկը՝ 1874թ. թողարկության 20-դոլարանոցը, վաճառվել է 15 հազար դոլարով։

Մնացած մետաղադրամներն աճուրդի են հանվել Amazon.com և Kagins.com կայքերի միջոցով։ Այս պահին դրանք հասանելի են գնման համար։

Գտնված 1427 մետաղադրամների ընդհանուր արժեքը գնահատվել է 11 մլն դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը