Լրահոս

29.05.2014 13:14


Նազարբաևի արձագանքը Սերժ Սարգսյանի առաջարկին

Նազարբաևի արձագանքը Սերժ Սարգսյանի առաջարկին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Հայաստանի անդամակցության հարցը Եվրասիական տնտեսական միությանը դիտարկել մինչ հուլիսի 1-ը։ Այդպիսով նա մեկնաբանել է Սերժ Սարգսյանի առաջարկը՝ արագացնել հանրապետության անդամակցության պայմանագրի ստորագրումը նոր ինտեգրացիոն միությանը։

«Համաձայն եմ առաջարկի հետ»,–արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի բոլոր պահանջները՝ ներկայացվող միության մասնակիցներին։

Ավելի վաղ Սերժ Սարգսյանն առաջարկել էր Հայաստանի՝ ստեղծվող Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրը ստորագրել մինչև սույն տարվա հունիսի 15-ը։ Ելույթ ունենալով Աստանայում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, նա նշել է, որ համապատասխան նախագծի փաստաթուղթն արդեն պատրաստ է։

Փոխանցում է «ԻՏԱՌ—ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը