Քաղաքական

29.05.2014 12:15


Սերժ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը ստորագրել մինչև հունիսի 15-ը

Սերժ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը ստորագրել մինչև հունիսի 15-ը

Այսօր Աստանայում մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն առաջարկել է ստեղծվող Եվրասիական տնտեսական գոտում Հայաստանի ընդգրկման պայմանագիրը ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը։ Ելույթ ունենալով Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում՝ նա նշել է, որ համապատասխան փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը հնարավոր է՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև ստորագրվի հինգշաբթի։

Փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը