Լրահոս

25.01.2011 15:15


Նառա. «Պետք չէ այս քոլեջի վաստակը հավասարեցնել գետնին»

Նառա. «Պետք չէ այս քոլեջի վաստակը հավասարեցնել գետնին»

Վերջին շրջանի բազմաթիվ հրապարակումներում «7օր»-ը ներկայացրել է, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ երաժիշտ Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը պետք է վերակազմակերպվի՝ միացվելով երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին, և որ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի անձնակազմը դեմ է այս որոշմանը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչուհի Նառան, Գայանե Հովհաննիսյանը, Անչոկը, երաժիշտ Արմեն Գևորգյանը, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Արմանուշ Հակոբյանը դեմ են արտահայտվել այդ միավորմանը։

-Ես ավարտել եմ ջազային քոլեջը, դեռ կոնսերվատորիայում գոյություն չուներ ջազային բաժին, երբ գործում էր այս քոլեջը, աշխատում էին շատ անավանի մարդիկ, նույն Մարտին Վարդազարայնը, Արմանուշ Լևոնովնան, Յոլչյանը, Ամիրխանյանը, Արթուր Գրիգորյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը։ Այս քոլեջը շատ ամուր հիմքեր ունի։ Ես ոչ մեկին չվիարվորեմ, բայց այն շատ հին դպրոց է (ռուսերեն ասած՝ «школа»), և իմ խնդրանքն է, որ վերանայվի այս որոշումը, որովհետև մեծ սխալ եք գործում, որովհետև Ակսել Բակունցն ունի շատ մեծ վաստակ, և պետք չէ այս մեծ վաստակը հավասարեցնել գետնին,-ընդգծել է երչուհի Նառան։

Արմանուշ Հակոբյանն էլ հայտարարել է, թե սա ճիշտ որոշոմ չէ։

-Ես գրեթե 15 տարի դասավանդել եմ այս քոլեջում, իսկ հիմա էլ կոնսերվատորիայում եմ դասավանդում։ Ես ուզում եմ Ակսել Բակունցին գնահատել որպես շատ-շատ մեծ արվեստագետ։ Եթե նա լիներ կոնսերվատորիայում, երևի թե նա էլ դոցենտի, պրոֆեսորի կարգավիճակ կունենար։ Մարդ, ով նուրբ զգայարաններ ունի, ազնիվ է իր աշխատանքում, բարեկիրթ է իր բոլոր շփումների մեջ։ Պետք չէ կյանքն ու ամեն ինչը, կարգավիճակները տրամադրել այն մարդկանց, որտեղ աղմուկ է, գովազդ է։ Ես ուզում եմ, որ գնահատեն նաև այն մարդկանց, ովքեր իրական արժեք ունեն։ Ակսել Բակունցն այդ մարդկանցից է։ Ցուրտ ու մութ տարիներին կարողացել է դիմանալ, և ես կարծում եմ, որ չի կարելի ոչնչացնել այդքան մեծ պատմությունը։ Ես ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ, թող ամեն մի կազմակերպություն իր տեղում գոյություն ունեն: Եթե նրանք նույն շենքում են հայտնվել ժամանակին, ինչը ամենամեծ սխալն էր, ապա պետք չէ այդ սխալն ուղղել՝ միավորելով, այլ պետք է տարբեր շենքեր տրամադրել։ Երևույթը ոչ կոմպետենտ եմ գնահատում,-ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը