Լրահոս

28.05.2014 10:42


ԵՄ. «Ռուսաստանը պետք է ուղիղ երկխոսություն սկսի Ուկրաինայի հետ»

ԵՄ. «Ռուսաստանը պետք է ուղիղ երկխոսություն սկսի Ուկրաինայի հետ»

Ռուսաստանին անհրաժեշտ է «ուղիղ և բաց երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ»: Այս մասին ասվում է ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովի վերջնական հայտարարությունում:

«Ռուսաստանը պետք է ավարտի Ուկրաինայի սահմանից զորքերի դուրս բերումը և օգտագործի իր ազդեցությունն Ուկրաինայի արևելքում գործող զինված խմբավորումների հարցում` իրավիճակը կայունացնելու համար»,-նշվում է փաստաթղթում: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ տնտեսության կայունացման համար Ուկրաիանան պետք է Ռուսաստանի հետ համաձայնության հասնի գազի մատակարարման պայմանների շուրջ:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը