Անահիտ Բախշյան. «... մեր իշխանությունների համար մեր քաղաքացիների ապրելու, շնչելու իրավունքը ոչ մեկի կողմից պաշտպանված չէ»
-Դե, հերթական անգամ պիտի արձանագրենք, որ մեր իշխանությունների համար մեր քաղաքացիների ապրելու, շնչելու իրավունքը ոչ մեկի կողմից պաշտպանված չէ,-«7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով վրացի սահմանապահների՝ հայկական սահմանը խախտելը, ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։
Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ այս պահին են այդպիսի իրադարձություններ տեղի ունենում, պատգամավորը պատասխանել է. «Որովհետև մեր նախագահը Վրաստանի նախագահին ամենաբարձր պատվո նշանը տվեց, այն էլ այն դեպքում, երբ ԱԺ հայ պատգամավորին արգելված էր մտնել Վրաստան։ Դե Սահակաշվիլին էլ մտածեց ու կարծեց, փաստորեն, որ կարող է սահմաններն էլ վերաձևել»։

7or.am