«Ժառանգություն» կուսակցության առաջարկած պլատֆորմին ոչ ոք չի արձագանքել
-Երբ «Ժառանգությունն» իր ուղերձը հղեց ՀՅԴ-ին և ՀԱԿ-ին, հստակ գրեց, որ, կարդալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ միտինգին արված 12 կետանոց առաջարկությունը, մենք էլ այս 5 կետն ենք առաջարկում, եկեք նստենք սեղանի շուրջ, նաև Դաշնակցությունն իր կետերը գրի, նստենք քննարկման, այդ կետերից մեր համագործակցության քայլերը նախանշենք։ Այստեղ միանալու խնդիր դրված չի եղել,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով «Ժառանգություն» կուսակցության՝ ՀԱԿ-ի առաջարկած 12 կետանոց պլատֆորմին միանալ-չմիանալու հարցի մասին՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։
Այն հարցին, թե արդյո՞ք որևէ արձագանք կա իրենց առաջարկին, պատգամավորը պատասխանել է՝ ոչ։
-Ոչ մի արձագանք պաշտոնապես չի եղել։ Հիմա գուցե ամառ է, հանգստանում են, դրա համար չկա, գուցե անցնի, լինի,-հավելել է Անահիտ Բախշյանը։

7or.am