ՀՀԿ պատգամավոր. «Թեժ աշուն լինելու սպասումներ չունեմ»
-Թեժ աշուն լինելու սպասումներ չունեմ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսյանը։-Մինչ այժմ բազմիցս խոսվել է թեժ գարնան, թեժ ամռան և այլնի մասին, բայց ոչ մեկն էլ չի իրականացել։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե, ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, ընդդիմադիր կոչվող ուժերի միավորում կլինի՞, ԱԺ պատգամավորն ասել է.
-Ընդդիմադիր ուժերի (եթե կարելի է այդպես ասել) միավորումը հնարավոր չեմ համարում, որովհետև նրանցից յուրաքանչյուրն իր նպատակներն է հետապնդում։
Ապա Ռ. Պետրոսյանը մանրամասնել է, թե ընդդիմադիր կուսակցություններից որն ինչ նպատակ է հետապնդում.
-ՀՀՇ-ն, որպես քաղաքական ուժ, հետապնդում է նորից իշխանություն վերադառնալու նպատակներ։ ՀՅԴ-ն թեև ընդդիմություն է, բայց չի կարող նույն նպատակն ունենալ, ինչ ՀՀՇ-ն։ Նրանք պետք է այդ կուսակցության գոյությունն արդարացնելու համար շարունակեն հայրենասիրական լոզունգներ օգտագործել և Հայաստանում իրենց համար ամրապնդել իրենց իշխանությունը։ Իսկ «Ժառանգությունը» ոչ միայն ընդդիմություն է, այլ նաև օտարերկրյա պետությունների պատվերները կատարող մի կազմակերպություն։

7or.am