Լրահոս

28.08.2009 14:56


Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման կողմնակից սենատորների թիվը չի փոխվել

-ԱՄՆ-ում շատ տարբեր հրեական կազմակերպություններ կան, և ոմանք շարունակում են չօգնել Ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում։ Այլ կազմակերպություններ էլ շատ պատրաստակամորեն և բացահայտորեն դեմ են այն կազմակերպություններին, որոնք չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանության միջազգային գիտնականների միությունը ևս, որտեղ շատ հայտնի հրեաներ կան, ամեն տարի օգնում է,- լրագրողներին ասել է Արփի Վարդանյանը՝ հավելելով, որ Իսրայելը և Իսրայելի բոլոր պաշտոնյաները շատ լավ հասկանում են և գիտեն Հայոց ցեղասպանության մասին, սակայն այդ հարցում մշտապես քաղաքականությունն է խառնվում։

Թե ի՞նչ է նախատեսում հրեական լոբբին Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ, Արփի Վարդանյանը դժվարացել է պատասխանել։

Հայոց ցեղասպանության բանաձևին անդրադառնալով՝ նա ասել է, որ բանաձևին կողմնակից սենատորների թիվը չի փոխվել (126), և արձակուրդների ժամանակ հայկական լոբբիստական խմբերը շարունակել են աշխատանքները համայնքի հետ։ Այդ նույն գործը շարունակվելու և ակտիվանալու է աշնանը, սակայն ե՞րբ բանաձևը կներկայացվի, Արփի Վարդանյանը դարձյալ դժվարացել է պատասխանել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը