Աշխարհ

26.05.2014 11:06


Էշթոնը և Իրանի ԱԳՆ ղեկավարը կհանդիպեն Ստամբուլում

Էշթոնը և Իրանի ԱԳՆ ղեկավարը կհանդիպեն Ստամբուլում

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այսօր մեկնել է Ստամբուլ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ հանդիպման: Այս մասին տեղեկացնում է «ISNA» գործակալությունը՝ Իրանի ԱԳՆ աղբյուրին հղումով։ Երկուշաբթի և երեքշաբթի երկու դիվանագետների հանդիպումը ոչ ֆորմալ բնույթ է կրելու։ Սպասվում է, որ Էշթոնը և Զարիֆը կքքնարկեն միջազգային վեց միջնորդների և Թեհրանի միջև իրանական միջուկային խնդրի վերջնական համաձայնագրի հնարավորությունը։

Բանակցությունների նախորդ փուլն անցել է Վիեննայում մայիսի կեսերին և ավարտվել անարդյունք։ Էշթոնը և Զարիֆը չեղյալ են համարել համատեղ հայտարարությունը քննարկումների ավարտին։ Գործակալությունը նշում է, որ հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վիեննայում հունիսի 16-20-ին։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը