Ռաֆիկ Պետրոսյան. «Իմ կարծիքով Ս. Սարգսյանը չի գնա»
-Ֆուտբոլային դիվանագիտությունը ճիշտ բնութագում չէ։ Ֆուտբոլային դիվանագիտություն գոյություն չունի. գոյություն ունի ֆուտբոլի խաղն օգտագործել դիվանագիտություն հաստատելու համար,-«Դուպլեքս» մամուլի ակումբում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը։
Ռ. Պետրոսյանն ասել է, որ, ինչպես դարեր ի վեր, այնպես էլ Հայաստանի անկախացումից հետո, Թուրքիայի քաղաքականությունը մեր նկատմամբ ոչնչով չի փոխվել։
-Միշտ էլ նրանք խաբեբայական եղանականերով, շողոքորթելով հասել են իրենց նպատակներին։ Այսօր հայ-թուրքական հարաբերություններից որևէ նշանակալի բան ես չեմ սպասում,-նշել է ԱԺ պատգամավորը։
«Սերժ Սարգսյանը կգնա՞ Թուրքիա, թե՞ ոչ» հարցին հանրապետական պատգամավորը պատասխանել է.
-Դա պետք է ՀՀ նախագահը որոշի։ Սակայն ՀՀԿ շատ կուսակցականների կարծիքով նա չի գնա, որովհետև Թուրքիան բազմաթիվ հարցեր դեռ չի լուծել։ Իմ կարծիքով Ս. Սարգսյանը չի գնա։
Ռաֆիկ Պետրոսյանն ասել է նաև, թե մենք ներկա պահից սկսած պետք է Թուրքիային մեղադրենք պայմանավորվածությունները խախտելու համար.
-Հակառակ դեպքում իրենք են ՀՀ նախագահին մեղադրելու ֆուտբոլային խաղին չմասնակցելու համար,-ընդգծել է նա։

7or.am