-Ես բաժակ նայող չեմ. չեմ կարող ասել՝ կգնա՞, թե՞ ոչ։ Սակայն շատ հնարավոր է, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր որոշումը հայտնի հոկտեմբերի սկզբին։ Դա նորմալ է։ Դեռ ժամանակ կա, պահանջ և հույս կա։ Սա ոչ միայն սահմանի բացման խնդիր է, այլև Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդների շահի խնդիր։ Սահմանը որ բացվի, շատերը կարող են շահել։ Ինչո՞ւ պետք է նախագահը հիմա ասի, որ չի գնալու։ Հնարավոր է՝ Թուրքիան քայլեր ձեռնարկի՝ ցույց տալու համար, որ իրենք լուրջ են տրամադրված,- «Կընդունի՞ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահի հրավերը» հարցին պատասխանել է ԱՀՀ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը։
Նրա կարծիքով Թուրքիան հստակ գործողություններով պետք է ապացուցի, որ լուրջ է տրամադրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ։ Սակայն այն ոճի հայտարարությունները, ինչպիսին արվել է վերջերս Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի կողմից, անթույլատրելի են և հարիր չեն քաղաքական գործչին, հատկապես, երբ նման լուրջ գործընթաց է գնում։
Այնուամենայնիվ, ԱՀՀ դիրքորոշումը, այն է՝ սահմանները հարևանների հետ պետք է բաց լինեն, մնում է նույնը։
Արփի Վարդանյանը «բաժակ նայող չէ»

7or.am