Լրահոս

28.08.2009 10:55


Մեղադրանք է առաջադրվել 4 ոստիկանի

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Մաշտոցի պողոտայում՝  շուկայի մոտ քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից բռնություններ կիրառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում օգոստոսի 27-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 4 ոստիկանի:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, տեղեկացնում ենք, որ 2008 թվականի մարտի 1-ին առավոտյան Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ բռնություններ կիրառելու, հատուկ միջոց հանդիսացող ռետինե ռետինե մահակներով հարվածներ հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Գ.Հարությունյանին եւ Հ.Ղուկասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:Նախաքննությամբ պարզվել է նաև այն ոստիկանների ինքնությունը, որոնք, ըստ նախաքննությանը ներկայացված տեսագրությունների, 2 քաղաքացու նկատմամբ բռնություններ են գործադրել   Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ և ձեռք բերված ապացույցների հիման վրա  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Ա.Մանուկյանին եւ Գ.Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ  մասով:

Կրկին հանձնարարվել է  օպերատիվ-որոնողական մարմիններին՝ պարզել ոստիկանների կողմից բռնությունների ենթարկված քաղաքացների ինքնությունը և ներկայացնել քննությաննը։

 

Այս խորագրի վերջին նյութերը