Լրահոս

28.08.2009 12:36


Բավրայի գյուղապետը կանչվել է Երևան

Հայ-վրացական սահմանի Շիրակի մարզի որոշ հատվածներում ստեղծված լարված իրավիճակը շարունակում է պահպանվել։ Հիշեցնենք, որ վրաց սահմանապահները մտել են հայկական տարածքներ և հայ գյուղացիներին արգելել են մշակել հողը։ Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը, «Առավոտ» օրաթերթին փոխանցել էր, որ գյուղացիները զրկված են մոտ 3 կիլոմետր երկարությամբ և 400 մետր լայնքով սեփական հողատարածքները մտնելու հնարավորությունից: «7օր»-ի ունեցած տեղեկություններով, երեկ Բավրայի գյուղապետը կանչվել է Երևան։

 

Այս խորագրի վերջին նյութերը