Սերգեյ Շաքարյանց. «...վրացական կողմի գործողությունները նախնականորեն կարելի է գնահատել որպես չթաքնված ագրեսիվ քայլեր»
-Եթե ճիշտ է այն, որ հնչում է, թե այդ հատվածում սահմանը երկու պետությունների միջև ճշտված չէ, ապա ցանկացած մեկն իրավունք ունի վրացական կողմի գործողությունները նախնականորեն գնահատել որպես չթաքնված ագրեսիվ քայլեր, որոնք կատարվում են դեռ մայիս ամսից, բայց ոչ ոք դրանց չի անդրադարձել,-«7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով վրացի սահմանապահների՝ հայկական սահմանը խախտելու փաստը՝ ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Նրա խոսքերով՝ այս պատմությունը շատ մշուշոտ է, և որևէ հստակ մեկնաբանություն չի կարելի տալ։ Հստակ չեն լինի նաև թե՛ վրացական, թե՛ հայկական կողմի մեկնաբանություններն այս կապակցությամբ։
-Ես չգիտեմ՝ մեր կառավարությունն ինչպես է պլանավորել օգնել մեր գյուղացիներին, որովհետև, փաստորեն, նրանք չեն կարողանում իրենց աշնանային գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնել,-նշել է Սերգեյ Շաքարյանցը։
Քաղաքագետը նաև ասել է, որ եթե անգամ տարիներ առաջ՝ 40-ական թթ., որևէ պայմանավորվածություն է տեղի ունեցել, դա չպետք է հաշվի առնել։
-Ամեն ինչ, նախ և առաջ, բնակչության շահերից պետքէ բխի, այլ ոչ թե միջկառավարական, միջպետական պայմանավորվածություններից, որոնք, չգիտես՝ ինչու, 1947թ. պայմանավորվածութունները հիմա են իրագործում։ Պետք է նոր բանակցություններ ընթանան։ Ամեն ինչ պետք է սկսել զրոյից՝ 1991թ.-ից,-հավելել է նա։

7or.am