Լրահոս

28.08.2009 11:45


ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության մեկնաբանությունը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովը, Day.Az-ին մեկնաբանելով «Эхо Москвы» ռադիոկայանին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի տված հարցազրույցը, նրան մեղադրել է ղարաբաղյան հակամարտության մասին ՄԱԿ-ի բանաձևի վերաբերյալ իրականությանը իբրև չհամապատասխանող տեղեկություն տարածելու մեջ և տարօրինակ հետևություն է կատարել. «Տվյալ դեպքում զգացնել է տալիս Շավարշ Քոչարյանի մոտ բանակցային գործընթացի մանրամասնությունների մասին տեղեկության բացակայությունը»:

Հետաքրքրական է, որ «գերտեղեկացված» Պոլուխովը գոնե մի փաստարկ չբերեց հօգուտ իր դիրքորոշման եւ սահմանափակվեց մերկախոս մեղադրանքով: Ըստ երևույթին, ադրբեջանական քարոզչական մեքենան, որի մոտ վերջերս ավելի ու ավելի հաճախակի են դարձել խաթարումները, ակնհայտորեն խափանման եզրին է:  Բավական էր' Շավարշ Քոչարյանը թեթևակիորեն հիշեցներ նաեւ ԼՂՀ փաստարկների մասին, որպեսզի վրա հասնի «նեյնիմ-նեյնիմ»-ի պահը:

Ադրբեջանցի պաշտոնյան ոչինչ չուներ ասելու, իսկ  չէ՞  որ դադարն էլ պետք է լրացնել:

 

Այս խորագրի վերջին նյութերը